ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Հարգեք ձեր կարգավիճակը

Հարգեք ձեր կարգավիճակը
10.10.2019 | 23:42

Վիտալի Բալասանյանի հարցազրույցում հնչած մտքերի առնչությամբ Հայաստանի իշխանության ներկայացուցիչների ամենատհաճն իրեն դրսևորեց ԱԽՔ Արմեն Գրիգորյանը: Նախ անկախ հանգամանքից, թե ում է հաճելի Բալասանյանի մտքերը, ում ինչքան է խոցել, կա պատասխանելու քաղաքական ճիշտ տարբերակ: Անվտանգության խորհրդի պատասխանատուն, իր բուն գործը թողած, զբաղված է քաղաքական ինտրիգներով: Ի դեպ, հիշեցում հենց Գրիգորյանի համար. երբ Բալասանյանը Արցախի ԱԽՔ-ն էր, ոչ մի քննադատություն չէր հնչեցնում Նիկոլ Փաշինյանի հասցեին, որովհետև հարգում էր այն կարգավիճակը, որն ուներ: Հրաժարականից հետո նրան այլևս ոչ մի բան չի կաշկանդում, ազատ կարող է ում ասես քննադատել:


Հիմա Արմեն Գրիգորյանը քննադատություններն ինչպե?ս պիտի հասկանալ. Հայաստանի ԱԽՔ-ն է պատասխանում Արցախի գեներալին, թե ընդամենը Գրիգորյան Արմենը: Անկախ հանգամանքից այս կռվում ով է ճիշտ, ով սխալ, չպետք է մոռանալ, թե ինչ կարգավիճակում ես ու դա ինչպիսի զսպվածություն է քեզանից պահանջում: Հիշեցնենք, որ ԱԽՔ Գրիգորյանը Բալասանյանին «խուլիգան» էր անվանել: Հույս ունենանք, որ դա ասել է ընդամենը փողոց փակող, ոչ մի պաշտոն չունեցող ոմն Արմենը: Եթե, իհարկե, չի որոշել հրաժարական տալ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2428

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ